Փարիզը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նոյեմբերի 25-ին Սենատը բանաձև ընդունեց, որով կոչ է արվում Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Քվեարկությանը նախորդող բանավեճի ընթացքում արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրեց Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում: Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասվում է հաղորդագրությունում: