Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1476 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 132346 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2090 (+22) դեպք, մահվան ևս 527 (+8) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 24580 անձ: Ապաքինվել է 105149 անձ: