Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել անհետ կորած և գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։
«Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած և գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։
Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման և հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։