Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները մեկ օրվա ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են 168 պայթյունավտանգ առարկա: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Օրվա ընթացքում հայտնաբերվել է 168 պայթուցիկ առարկա: Դրանք տեղափոխվել են հատուկ սարքավորված աղբավայր և ոչնչացվել», - հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո վերանորոգված առաջին տասը տները պատրաստ կլինեն բնակեցման մոտ ժամանակներում: