Դեմոկրատ Ջո Բայդենն ԱՄՆ-ի նախագահ կդառնա միայն այն դեպքում, եթե կարողանա ապացուցել, որ նախագահական ընտրություններում իր ստացած ձայների քանակը խարդախության արդյունք չէ, «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը։
«Բայդենը Սպիտակ տուն որպես նախագահ կարող է մտնել միայն այն ժամանակ, երբ կարողանա ապացուցել, որ իր ստացած ծիծաղելի «80 մլն ձայները» անօրինական կամ խարդախ ճանապարհով չեն ստացվել։ Եթե տեսնեք, թե ընտրությունների ժամանակ ինչ խարդախություններ են տեղի ունեցել Դեթրոյթում, Ատլանտայում, Ֆիլադելֆիայում և Միլուոքիում, նա մեծ խնդիրներ կունենա», - գրել է Թրամփը:
Biden can only enter the White House as President if he can prove that his ridiculous “80,000,000 votes” were not fraudulently or illegally obtained. When you see what happened in Detroit, Atlanta, Philadelphia & Milwaukee, massive voter fraud, he’s got a big unsolvable problem!
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 27, 2020