Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը զինվորականներին կոչ է արել «չվախենալ մահից և պատրաստվել հաղթանակի»: Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին:
Հրամանատարության հետ հանդիպման ընթացքում նա զինված ուժերին կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել ռազմական գործողությունների նախապատրաստմանը: Նրա խոսքով՝ հնարավոր է հասնել իրական ռազմական պայմաններում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ամերիկացի քաղաքագետ Քրիստոֆեր Լեյնը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ն և Չինաստանն ընտրել են ռազմական հակազդեցության կուրսը: Քաղաքագետի կարծիքով՝ պատերազմի դրդող գործոնը Չինաստան-Ամերիկա հարաբերություններն են, որոնք գտնվում են ազատ անկման վիճակում: