Մեկ օրում ավելի քան երկու հազար փախստական է վերադարձել Ղարաբաղ
Մեկ օրում 2215 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Ավտոբուսները Երևանից շարժվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ 2 115 մարդու հասցնելով Լեռնային Ղարաբաղ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փախստականներին ուղեկցում էին ռուս խաղաղապահներ:
Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել՝ նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին: