Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը՝ տեղի ունեցածի մեջ մեղադրելով «համաշխարհային ամբարտավանությանը և սիոնիստ վարձկաններին», փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Անկասկած, այս սարսափելի ահաբեկչական միջադեպը պայմանավորված է գիտական շարժմանը հակազդելու Իրանի ժողովրդի երդվյալ թշնամիների անկարողությամբ, ինչպես նաև Իրանի մեծ ժողովրդի մեծարանքով ու հնարավորություններով: Այն նաև տեղի է ունենում տարածաշրջանում և մյուս քաղաքական ասպարեզներում թշնամիների բազմակի պարտություններից հետո, և նրանց զայրույթի ու վիրավորանքի խորքից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոհսեն Ֆահրիզադեն մահացել էր հիվանդանոցում՝ ահաբեկչական հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից։ Նա դարձել է բազմակողմանի հարձակման զոհ, որի ժամանակ Աբսարդ քաղաքում մի քանի հարձակվողներ պայթյուն և ոչ մեծ հրդեհ են կազմակերպել։