Ռուսաստանի ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկ զինամթերք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում 2,85 կիլոմետր ճանապարհներ և Ստեփանակերտ քաղաքի 5,9 հա տարածք մաքրվել են չպայթած զինամթերքից: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթուցիկ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ: