Ռուսաստանից ավելի քան 60 բժիշկ է ժամանել Ստեփանակերտ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Արևելյան զինվորական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առաջին ստորաբաժանման կազմում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ: