Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 134768 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2142 (+21) դեպք, մահվան ևս 538 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 24724 անձ: Ապաքինվել է 107364 անձ: