ՌԴ Պաշտպանության նախարարությունը դաշտային հոսպիտալ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է РИА Новости-ն:
«Ավարտվել է պնևմոկարկասային մոդուլների տեղադրումը: Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմի բժշկական աջակցության վրա: Եվ մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը: Պատրաստ ենք տեղավորել մինչև 40 մարդ», - լրագրողներին ասել է բժշկական ստորաբաժանման ղեկավար Յարոսլավ Իվանովը: