Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 356 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 135124 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2164 (+22) դեպք, մահվան ևս 542 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 23976 անձ: Ապաքինվել է 108442 անձ: