Ռուս սակրավորներն ականազերծել են Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի շուրջ 3 կիլոմետր հատված
Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացնրել են 100 պայթյունավտանգ նյութ, ինչպես նաև ականազերծել Շուշի-Լիսոգորսկի մոտ երեք կիլոմետրանոց ճանապարհը, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Սակրավորները վտանգավոր առարկաները տարել են հատուկ սարքավորված տեղանք, որից հետո ոչնչացրել են:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ժամանակ, զինվորականները մաքրել են ավելի քան 24 հա տարածք, ավելի քան ութ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել և ոչնչացրել 750 պայթյունավտանգ առարկա: