Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, իսկ ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ` դժվարանցանելի: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում։
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: