Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում: ԱՀ ԱԻՊԾ-ից հորդորում են՝ պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:
«Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում: Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն», - նշված է հաղորդագրության մեջ: