Նավթի համաշխարհային գներն ընկնում են, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով աճուրդների տվյալները: WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 1.27 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 45.16 դոլարի: Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 1.1 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 47.72 դոլար:
Նավթի շուկայում նոր տարաձայնությունների սպառնալիք Է կախվել OPEC+-ի համաձայնագրի վրա այն բանից հետո, երբ մոնիթորինգային կոմիտեի անդամները հերթական անգամ չկարողացան համաձայնության գալ այն հարցի շուրջը, թե աշխարհին որքան նավթ կպահանջվի կորոնավիրուսի երկրորդ ալիքի շրջանում:
Չնայած նոյեմբերի 29-ին նախարարներն այդպես Էլ միասնական կարծիքի չհանգեցին այն մասին, թե անհրաժեշտ Է ադյոք նավթի հանույթի կրճատման գործող մակարդակը երկարաձգել ևս 3 – 6 ամսով: Նոյեմբերի 30-ին OPEC-ի երկրները կրկին կքննարկեն 2021 թվականի համար նավթի հանույթի հարցը ներքին տարաձայնությունների ֆոնին: