ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը մասնակցում են տարբեր ատյանների դատարանների նախագահները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները և այլք:
Կառավարության մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում նրանք նշել են, որ չգիտեն, թե ինչ հարցեր են քննարկվելու: