Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 843 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 1-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 135967 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2193 (+29) դեպք, մահվան ևս 559 (+17) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 22850 անձ: Ապաքինվել է 110365 անձ: