ՀԱՊԿ-ը նախատեսում է փոխել Արագ արձագանքման հավաքական ուժերի տեղակայման ծրագիրը` հաշվի առնելով ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մանրամասն քննարկել ենք կազմակերպության սահմանների մոտ ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ հավաքական անվտանգության սպառնալիքներին եւ մարտահրավերներին համատեղ հակազդելու հարցով առաջարկները: Որոշում ենք կայացրել ՕԱՀՈւ տեղակայման ծրագրի վերամշակման մասին՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները»,-ասել է նա ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքներով: