Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Այն կնախագահի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Նախատեսվում է քննարկել Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության հարցեր, ՀԱՊԿ արդյունավետության հետագա բարձրացում, ինչպես նաև կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերի շուրջ», - ասել են մամուլի ծառայությունից:
Նստաշրջանի հիմնական որոշումները կամրագրվեն ամփոփիչ հայտարարագրում և մի շարք այլ փաստաթղթերում: