ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին:
«Ընդունեցի Բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնել Ֆրանսիայի և Ֆրանսիայում հայ համայնքին՝ Արցախի ժողովրդին ցուցաբերած համերաշխության և աջակցության համար, ինչը խորհրդանշում է մեր երկու ժողովուրդների միջև ամուր և եղբայրական հարաբերությունները»,- գրել է Այվազյանը «Թվիթեր»-ի իր էջում: