Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ընդունել եմ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին:
Քննարկման առանցքում անհայտ կորած և գերության մեջ հայտնված մեր զինծառայողների ճակատագրերի թեման էր: Խոսել ենք օրակարգային և հանրային մտահոգության տիրույթում գտնվող այլ հարցերի մասին ևս»: