Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1264 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 137231 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2228 (+35) դեպք, մահվան ևս 567 (+8) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 22641 անձ: Ապաքինվել է 111795 անձ: