ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրությունն անհանգիստ է եղել, դա վերաբերում է Բելառուսին, Ղրղզստանին և Լեռնային Ղարաբաղին: Այս մասին ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է News.am-ը:
«ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքում իրավիճակն առանց խնդիրների չի ընթացել և ընդհանուր առմամբ անհանգիստ է եղել: Նկատի ունեմ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում բռնկված զինված հակամարտությունը ՀԱՊԿ անդամ պետության մասնակցությամբ, ինչպես նաև հետընտրական իրադարձությունները Բելառուսում, որը բախվել է ներսից աննախադեպ ճնշման, նկատի ունեմ նաև ներքաղաքական իրավիճակը Ղրղզստանում»,-ասել է նա: