Որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի, այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք-երթի ընթացքում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։ Այս մասին հայտնում է Aysor.am-ը:
«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձևավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն և առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի», - ասել է Մինասյանը։
Հարցին՝ երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների մասին ևս հայտարարվելո՞ւ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց.
«Այո, անպայման։ Վաղը»։