Հանրապետության հրապարակում ՀՀ պետական դրոշը ծածանելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների «Արժանապատվության երթն» ավարտվեց, փոխանցում է News.am-ը:
Երթի ավարտին հայտարարվել է, որ վաղվանից սկսվելու են անհնազանդության ակցիաներ. վաղը՝ ժամը 18։00-ից ապակենտրոն սկզբունքով ակցիայի մասնակիցները փակելու են Երևանի փողոցները։