Մեկ օրում Երևանից ավելի քան 1400 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ի տարածած հայտարարությանը:
Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1479 մարդ: Ավտոբուսների ընթացքն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:
Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 28 000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: