Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերն առաջիկայում կսկսեն կատարել իրենց պարտականությունները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկման համատեղ կենտրոնում: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ընթացքի մեջ է համատեղ կենտրոնի կառուցումը, զինվորականներն առաջիկայում իրենց պարտականությունները կստանձնեն: Դրանում ծառայելու են թուրք և ռուս սպաներ, այդ թվում՝ գեներալներ: Նրանք միասին կաշխատեն մշտական հրադադարի ռեժիմը պահպանելու համար», - ասել է Աքարը: