Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 3-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 138508 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2254 (+26) դեպք, մահվան ևս 578 (+11) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 22448 անձ: Ապաքինվել է 113228 անձ: