Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է լուրն այն մասին, թե, իբր, Վարդենիսում նկատել են հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիների, ովքեր մտել են խանութ՝ առևտուր անելու։
«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխաոնւմ», - Aysor.am-ին հայտնել են ԱԱԾ-ից։
Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը նույնպես հերքել է լուրը։
«Նման տեղեկատվության չեմ տիրապետում, մի քանի օր է՝ դիրքերում եմ, բայց չեմ կարծում, որ նման բան տեղի ունեցած կլիներ», - ասել է քաղաքապետը։