ՄԱԿ-ի համալիր առաքելությունը պատրաստվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Տարածաշրջանում գործում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մեկնելու է պատրաստվում [Լեռնային Ղարաբաղ] Միավորված ազգերի կազմակերպության գծով համալիր գնահատման առաքելությունը», - նշել է նա:
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը «սերտ կապի մեջ է» հումանիտար հարցերի լուծման գծով հայկական և ադրբեջանական համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև աշխատում է շահագրգիռ միջազգային կառույցների հետ: