Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը օժանդակելու ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հնարավորությունները` Ադրբեջանի, Հայաստանի և ռուս խաղաղապահների համագործակցությամբ: