ԵՄ արտաքին և անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանայացնում» են (խոսքը սիրիական հակամարտության կարգավորման Աստանայի ձևաչափի մասին է-խմբ.) Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Սիրիայի և Լիբիայի խնդիրները, այսինքն` Եվրամիությանը դուրս են մղում նշված հակամարտությունների կարգավորման գործընթացներից, հաղորդում է ТАСС-ը:
«Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի և Սիրիայի հակամարտությունների նման խնդիրներում մենք ականատեսն ենք տարածաշրջանային հակամարտությունների «աստանայացմանը», ինչը հանգեցնում է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացներից Եվրոպայի դուրս մղմանը` հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի»,- ինչպես հայտնում է Tert.am-ը, հայտարարել է Բորելը:
Նրա խոսքով` ԵՄ-ն պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ շահեր ունի: