Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 4-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 139692 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2277 (+23) դեպք, մահվան ևս 583 (+5) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 21842 անձ: Ապաքինվել է 114990 անձ: