Ռուս խաղաղապահները հնարավոր ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար, նրանց ջանքերի շնորհիվ արդեն Ստեփանակերտ է վերադարձել 30 հազարից ավելի բնակիչ։ Այս մասին խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել կարգավորել տարածաշրջանում իրավիճակը։ Հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում են։ «...» Նշեմ, որ մեր զինծառայողները պրոֆեսիոնալ են գործում և ամեն ինչ անում են, որ տարածաշրջանում խաղաղությունը պահպանվի»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Նա հայտնել է, որ խաղաղապահների օժանդակությամբ շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակումը։ «Ապահովվել է ավելի քան 30 հազար փախստականների վերադարձը»,– հավելել է Շոյգուն։