Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան պատերազմին և բանակցությունների ընթացքին առնչվող, հասարակությանը հուզող մի շարք հարցեր, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտի քաղաքականությանը վերաբերող խնդիրներ: