Եվրասիական տնտեսական միության կազմում գազի միասնական շուկայի մասին պայմանագրի նախագիծը Ռուսաստանը կարող է ներկայացնել դեկտեմբերին կամ եկող տարվա հունվարին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին:
Մյասնիկովիչը պարզաբանել է, որ բելառուսական կողմն առաջարկում է գազի միասնական շուկայի հարցը ներառել մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծում: