Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախնական տվյալներով՝ պատերազմի հետևանքով զոհվել է 55 և վիրավորվել 163 քաղաքացիական անձ, փոխանցում է Panorama-ն:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան ասել է, որ մահվան դեպքերի վերաբերյալ թվերը նախնական են, քանի որ անհետ կորած քաղաքացիներ կան, նրանց թիվը հասնում է երեք տասնյակի։
«Արդեն պարզ է ճակատագիրը, որ գերի են ընկել։ Դա նշանակում է, որ հավանականությունը ցածր չէ, որ նրանք մահացել են, բայց քանի դեռ ապացույցներ չունենք, նրանց մարմինը մեզ մոտ չէ, վկայություններ չունենք, դեռևս վիճակագրության մեջ չենք ներկայացում նրանց մահվան դեպքերը»,- Արցախի Հանրային հեռոստաընկերությանը ասել է Արտակ Բեգլարյանը։