Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1267 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 140959 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2309 (+32) դեպք, մահվան ևս 586 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 21998 անձ: Ապաքինվել է 116066 անձ: