Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Կողմերը քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների կատարման ընթացքը, այդ թվում` կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև երկկողմ համագործակցության արդիական թեմաներ և միջազգային օրակարգի առանձին հարցեր»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: