ՌԴ ԶՈւ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի սակրավորները, որոնք աշխատում են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի կազմում, շարունակում են ականազերծել Ստեփանակերտի մատույցները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Այս պահին Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի երկայնքով էլեկտրագծերի բևեռների շուրջ իրականացվել են տարածքի ինժեներական հետախուզություն և ականազերծում, պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են 3.4 հա տարածք և 2.2 կմ ճանապարհ: Հայտնաբերված զինամթերքն ու պայթյունավտանգ այլ 96 առարկաները տեղափոխվել են հատուկ տարածք և ոչնչացվել:
Այսպիսով, ռուս ռազմական ինժեներները մաքրել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 60 հա տարածք և 20 կմ ճանապարհ՝ հայտնաբերելով և վնասազերծելով շուրջ 1250 պայթուցիկ օբյեկտ: