ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել Սպիտակի երկրաշարժի ողբերգական տարելիցի կապակցությամբ:
«Այսօր Սպիտակի երկրաշարժի տխուր տարելիցն է, և ևս մեկ անգամ ցավակցում ենք:
Մենք հիշում ենք, թե որքան լայն էր արձագանքը Խորհրդային Միությունում այս ողբերգությանը, և հուսով եմ, որ այսօր մեր հավաքական պատրաստակամությունը շատ ավելի բարձր է այսպիսի բնական աղետների համար, և հուսով ենք, որ դրանք ավելի քիչ կլինեն», - հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հանդիպմանը: