Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության փոխադարձ պատրաստակամությունը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Կայացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը…կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համագործակցությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: