ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել 1988 թվականի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ։
«Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Վերջին շրջանում էական աշխատանքներ են տարվել` վերացնելու երկրաշարժի հետևանքները: Շիրակամուտը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, չնայած այն մեծագույն ցավին, որ վերապրել են, իրենց մեջ ուժ են գտել շարունակելու կյանքը և շտկելու մեջքը: Այսօր ավելի քան երբևէ արդիական է միևնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով շարունակել ապրել և շտկել մեր մեջքը: Երկրաշարժից տուժած շրջաններում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր, և այդ մանուկները պիտի մեծանան ու ապրեն կայուն, անվտանգ և բարեկեցիկ հայրենիքում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում: