Չինաստանում ԱՄՆ-ին սպառնացել են հակամիջոցներով, եթե ԱՄՆ-ն շարունակի միջամտել Հոնկոնգի գործերին: Այսպես է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը մեկնաբանել այն հաղորդագրությունները, որ ԱՄՆ-ն, իբր, պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ՉԺՀ ավելի քան 10 պաշտոնյաների նկատմամբ՝ Հոնկոնգի Օրենսդիր խորհրդի ընդդիմադիր 4 պատգամավորի հեռացնելու Չինաստանի իշխանությունների որոշման պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես բազմիցս նշել ենք, Չինաստանը վճռականորեն դեմ է և դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին»,-ասել է Հուա Չունինը:
Դիվանագետը նշել է, որ Հոնկոնգը «Չինաստանի անբաժանելի մասն է, Հոնկոնգի գործերը Չինաստանի ներքին գործերն են և արտաքինից միջամտություն չեն հանդուրժի»: