Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2021 թվականի մարտին կայցելի Իրաք: Այս մասին դեկտեմբերի 7-ին հայտարարել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ընդունելով Իրաքի Հանրապետության եւ տեղի կաթոլիկ եկեղեցու հրավերը՝ Ֆրանցիսկոս պապը վերոհիշյալ երկիր առաքելական այցը կկատարի 2021 թվականի մարտի 5-ից մինչեւ 8-ը»,-հայտնել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը:
Պապի այցի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ՝ հաշվի առնելով «համաշխարհային արտակարգ բժշկա-սանիտարական իրադրությունը», -նշել է Բրունին:
Նրա խոսքով, Ֆրանցիսկոս պապը կայցելի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, Ուր հարթավայր, որը կապված է Աբրահամի մասին հիշատակման հետ, ինչպես նաեւ էբրիլ, Մոսուլ եւ Քարաքոշ քաղաքներ: