Ֆրանսիան չի պատրաստվում Եգիպտոսին ցուցաբերող օգնությունը կապել մարդու իրավունքների ոլորտի իրավիճակի հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն՝ ամփոփելով Եգիպտոսի պաշտոնակից Աբդել Ֆաթահ աս Սիսի հետ բանակցությունների արդյունքները, որոնք կայացել են Ելիսեյան պալատում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք դա չենք անի: Երկխոսության քաղաքականություն պահանջելն ավելի լավ է, քան բոյկոտը»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆրանսիան Եգիպտոսին տրամադրվող ռազմական եւ տնտեսական օժանդակությունը կախվածության մեջ կդնի մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետ:
Մակրոնի կարծիքով՝ հակառակ դեպքում դա Եգիպտոսը կդարձներ «ավելի խոցելի»: