Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) դեկտեմբերի 8-ին կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջից:
«Դեկտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին կշարունակվի սահմանադրական կարգի տապալման գործով քննությունը:
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը»,- նշված է երկրորդ նախագահի փաստաբանական թիմի հայտարարությունում։