Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում և մատուռներում տեղի են ունեցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի արարողություններ:
Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, Կիևի Սրբոց Նահատակաց վանքում աղոթքը վարել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:
Պատարագին ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի հայերի միության և Կիևի հայ համայնքի ներկայացուցիչներ: